Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ձերբակալվել է։

Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ տեղեկությունը հաստատել են Հակակառուպցիոն կոմիտեից։

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- հայտնել ՀԿԿ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ