Մինչև դեկտեմբերի վերջ «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից շահագործվում է։

Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։ Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շարունակական ծրագրի հերթական փուլն է։

2023 թվականից մինչ օրս ամբողջությամբ փոխարինվել են 4 կայարանների շարժասանդուղքները, իսկ «Գարեգին Նժդեհ» կայարանի աշխատանքների ավարտից հետո ամբողջությամբ արդիականացված կայարանների թիվը կհասնի 5-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ