Ողբերգական դեպք Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Սեպտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, դի կա։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության խումբը:

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, քննչական խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ