![]()
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ վերջին օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը բավական նվազել է՝ պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ:
«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ՝ բերելով ջերմաստիճանի զգալի բարձրացում:
Սեպտեմբերի 10-14-ը ՀՀ ողջ տարածքում՝ և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին սեպտեմբերի 9-ի համեմատ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով:
Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում ցերեկային ժամերին կլինի +32-+34 աստիճան տաքություն: Առաջիկա 5 օրերը ՀՀ տարածքում կլինեն առանց տեղումների»,- հայտնել է Սուրենյանը:
![]()