Վարչապետը շփոթեց Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց ներկաներին:
Ելույթ ունենալիս Փաշինյանը շփոթեց նախարար Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը.
«ՀՀ կրթության և գիտության մեծարգո նախարար… մշակույթի և սպորտի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ