«88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար. Ավետիք Բաբայան

«Ժամկետանց սնունդ ու դեղ հանդուրժե՞նք, «88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։

«Երևան քաղաքում բոլոր ցանցային սուպերմարկետները սուպերմարկետները ստուգվել են, բոլոր սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ: Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չի եղել։

Մնացած խնդիրները դեռ չեմ ասում, չի կարելի, մեր բնակիչները ու քաղաքացիներն են գնում:

Միայն 88 սուպերմարկետը չի եղել, եղել են բոլոր սուպերմարկետները, հիմա անցել ենք դեղատներին, ժամկետանց դեղեր և մանկական կերեր չենք հանդուրժելու»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ