Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին

Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում տղամարդը, հարսանեկան արարողությունից հետո, հարձակվել է կնոջ վրա, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բակում։ Նշվում է, որ վեճը հանկարծակի է բռնկվել. փեսան հրել է հարսին, ինչի հետևանքով նա ընկել է, ապա սկսել է ծեծել և տարբեր առարկաներ նետել նրա ուղղությամբ։

Որոշ ժամանակ անց տուժածը կորցրել է գիտակցությունը։ Ականատեսները ոստիկանություն և շտապօգնություն են կանչել։ Տղամարդը ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ