Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են

Ղազախական անվանումներով որոշ օգտահաշիվներ «Ֆեյսբուք», «Թրեդս» և այլ սոցիալական ցանցերում տարածել են հայտարարություններ՝ իբր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ԵԱՏՄ հարցով հանրաքվեի, Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ, որոնք վերագրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ հայտարարությունները վարչապետին վերագրելը կեղծիք և ապատեղեկատվություն են համարել:

«Որոշ օգտահաշիվներում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները ապատեղեկատվություն են և կեղծիք: Վարչապետ Փաշինյանը երբևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշել են վարչությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ