Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Լոռու մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 16-ից Լոռու մարզպետի գրության հիման վրա մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական 22 անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտ դրանք օգտագործում է պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ 2026 թվականի օգոստոսի 19-ին, շրջել էր նաև Հրանտ Մաթևոսյանի անվան այգում մի շարք հանձնարարականներ էր տվել մարզի դատախազին:

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր է հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով:

Միջնորդագրի արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 7-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25/5-2 հողամաս հասցեում գտնվող 32.6 քմ մակերեսով, 342 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:

Առ այսօր դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքը խզել է ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 12-ը՝ 3792.45 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ