Yandex Go հավելվածում այժմ հասանելի են օդապարիկով թռիչքները

Yandex Go-ի Ultima պրեմիում ուղևորությունների դասում այժմ հնարավոր է պատվիրել օդապարիկով զբոսաշրջային թռիչք՝ «Սքայ տուր» (Sky Tour) սակագնով։ Թռիչքներն իրականացնում է Yandex Go ծառայության գործընկեր SkyBall ընկերությունը։

Օդապարիկով թռիչքներն իրականացվում են Գառնիի և հարակից տարածքներում։ Թռիչքը կարելի է պատվիրել Yandex Go հավելվածի Ultima բաժնում՝ ընտրելով «Սքայ տուր» (Sky Tour) սակագինը, ուղղությունն ու նախընտրելի ամսաթիվը։ Ծառայության շրջանակում օգտատերերը կարող են նաև օգտվել գործընկերոջ կողմից տրամադրվող տրանսֆերից Հանրապետության հրապարակից դեպի թռիչքի վայր կամ ինքնուրույն հասնել մեկնարկի վայր՝ Գողթ գյուղում։

Պատվերն անհրաժեշտ է գրանցել թռիչքից առնվազն 24 ժամ առաջ։ Վճարումը կատարվում է նախապես՝ Yandex Go հավելվածին կցված բանկային քարտով։ Արժեքը ֆիքսված է։ Թռիչքներն իրականացվում են առավոտյան՝ արևածագից 1-2 ժամ անց, մինչև 1000 մետր բարձրության վրա և միայն բարենպաստ եղանակային պայմաններում։

Թռիչքի ընթացքում օդապարիկում միաժամանակ կարող է գտնվել մինչև 10 ուղևոր։ Մեկ ուղևորի առավելագույն քաշը 100 կգ է, իսկ սահմանաչափը գերազանցելու դեպքում թռիչքներն իրականացնող գործընկերը կարող է կիրառել հավելյալ վճար։

«Մենք շարունակում ենք զարգացնել Yandex Go-ի Ultima պրեմիում ուղևորությունների շարքը՝ մեկ հավելվածում միավորելով լուծումներ առօրյա երթերի, ճանապարհորդությունների և զբոսաշրջային ակտիվությունների համար։ Այդպես օգտատերերին առաջարկում ենք առանձնահատուկ փորձառություն, որի հիմքում բարձր մակարդակի սպասարկումն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունն են»,– նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Yandex Go-ի Ultima պրեմիում ուղևորությունների շարքը Երևանում գործարկվել է 2025 թվականի հունիսին։ Այսօր օգտատերերին հասանելի են «Բիզնես» և «Պրեմիեր» դասերի սեդաններով ու մինիվեններով ուղևորությունները, ինչպես նաև անհատական և տեսարժան ուղղաթիռային թռիչքները` «Կոպտեր» և «Սքայ տուր» սակագներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ