Yerkir.am-ը Ալեն Սիմոնյանին առնչվող սեփական հրապարակումը հերքել է՝ նշելով, որ զրպարտել են վերջինիս

Yerkir.am-ը հերքում է հրապարակել սեփական հրապարակման վերաբերյալ՝ նշելով, որ զրպարտել են ԱԺ նախկին նախագահ, ներկա ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին:

Հրապարակման մեջ լրատվամիջոցը հայտարարել էր, թե Ալեն Սիմոնյանը միանձնյա սեփականությամբ տուն ունի Կենտրոն վարչական շրջանում, ունի տուն նաև արտերկրում, իբր բնակելի տուն է ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուհետև՝ հողատարածք Երևան-Աշտարակ մայրուղում:

Նաև ասվում էր, թե Ալեն Սիմոնյանը 215 000 դոլարով երեքհարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում և այն գրանցել մոր՝ Մարինե Հովհաննիսյանի անունով, ինչպես նաև սեփականատեր է նախկին կնոջ՝ Ջերմուկում ձեռք բերած բնակելի համալիրում բնակարանի նկատմամբ:

«Հայտնում ենք, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և զրպարտել են Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,- ասվում է Yerkir.am-ի հերքման տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ