«Եթե մարդու ապագան չեմ տեսնում, ինձ արդեն պարզ է, որ նա երկար չի ապրի». պայծառատես Անի Գրիգորյան

Պայծառատես Անի Գրիգորյանը «Մեդիահաբ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ կարելի՞ է կանխատեսել մարդու կյանքի ամենամեծ շրջադարձերը, պատասխանել է՝ իհարկե: Իսկ մարդու մահվան ժամկետը հնարավո՞ր է տեսնել, թե՞ ոչ, Գրիգորյանը նշել է.

«Ոչ թե մահվան ժամկետը, այլ տեսնում եմ այն ժամանակ, երբ մարդուն մահ է սպասվում: Մեր հաղորդումներից մեկում, երբ հյուրը Նարինեն էր՝ գյումրեցի Պաուզա Անոն, հարցրեց՝ մամաս շատ կապրի՞, Անի՛ ջան, ասացի՝ արի էդ մասին չխոսենք, ասաց՝ ուրեմն չի ապրի՞, գլխով արեցի. իմ ասած ժամանակահատվածում մայրը մահացավ…

Ոչ թե մարդուն մահ եմ ցանկանում… եթե ես մարդու ապագան չեմ տեսնում, ինձ արդեն պարզ է, որ տվյալ մարդը երկար չի ապրելու»: Հարցին՝ ասում են՝ մահերի մասին ասում եք մարդկանց, երբ դա տեսնում եք, նշել է. «Եթե թուղթ ու գրի հետ է կապված, ասում եմ, որ քանդեն, որովհետև դա ահավոր է»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ