![]()
![]()
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նորանշանակ տնօրեն Ռոմանոս Սաֆարյանին։
Ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի նոր քարտուղարը՝ Ջուլիետա Ազարյանը, որը նախկին պատգամավոր է։
Նշենք, որ քաղաքապետի նախորդ մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը օրերս գրառմամբ հայտնել էր, որ թողնում է պաշտոնը, իսկ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
![]()