Կալուգացի Սամոյի թիմակիցը հաստատեց այն, ինչ մենք էինք ասում. Չախոյանը՝ Ղազինյանի հայտարարության մասին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը տեսանյութի միջոցով անդրադարձել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հայտարարություններից մեկին:

«Կալուգացի Սամոյի թիմակիցը հաստատեց այն, ինչ մենք էինք ամիսներ շարունակ ասում: Կալուգայից Հայաստան գործուղված, ФСБ-ի կողմից տրված անձնագրով, ռուսամետ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի առաջնորդ: Կալուգացի Սամոյին ու իր թիմակիցներին կխնդրեմ հնարավորինս շատ ու շուտ-շուտ խոսել. մեկ-մեկ ճիշտ բաներ ասում են»,- տեսանյութում ասում է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ