Սուտն էլ պետք է սահմաններ ունենա. Ավինյանը՝ հիմնանորոգված մանկապարտեզների վերաբերյալ սխալ դիտարկումների մասին

«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կnռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մանկապարտեզների մասին հնչող սուտ մտքերին:

«Վերջերս ԱԺ-ում լսեցի՝ քննարկում են մանկապարտեզների հիմնանորոգումը, և նշվեց, որ Երևան քաղաքում ոչ մի նոր մանկապարտեզ չի կառուցվել։ Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կոռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի։

Գնալ, խոսել մի ոլորտի մասին, որտեղ ունենք մոտ 45 հիմնանորոգված կամ նոր կառուցված մանկապարտեզներ։ Հիմնանորոգվածների մեջ ունենք, որ քանդել ու զրոյից կառուցել ենք։ Խոսել են մարդիկ, ում իշխանությունների օրոք էս մանկապարտեզներն օտարվում էին տասնյակներով։ Եվ նրանք հլը խոսում են»,- ասել է Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ