Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա կարող է կայանալ արդեն մոտ ժամանակում. Պեսկով

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն կարող է կայանալ մոտ ժամանակում, սակայն հստակ ամսաթվերը դեռևս որոշված չեն»:

Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ կոնկրետ ժամկետը դեռևս չի որոշվել:

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը ճշտել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա այս տարի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ՝ բիշքեկյան գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի մայրաքաղաք՝ երկու երկրների միջև համագործակցության և մյուս կոնկրետ հարցերը ամենայն մանրամասնությամբ քննարկելու համար։

ՌԴ նախագահը մանրամասնել էր, որ քննարկվելու են երկաթուղուն առնչվող հարցերից մինչև ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության վերաբերյալ առկա խնդիրներ:

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Բիշքեկում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու և ըստ ռուսական կողմի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության անհամատեղելիության մասին հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ