Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Tour of Armenia-ն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից՝ հայտնվելով միջազգային սպորտային և լրատվական հարթակների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներ անդրադառնում են Հայաստանում կայանալիք միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքին՝ ներկայացնելով ոչ միայն մրցաշարը, այլև Հայաստանի մշակույթը, քաղաքներն ու զբոսաշրջային ներուժը։

Սեպտեմբերի 10-13-ը Tour of Armenia-ն կմիավորի միջազգային հեծանվասպորտի աշխարհը Հայաստանի ճանապարհներին՝ Գեղարքունիքից մինչև Տավուշ, Լոռի, Երևան։

Մրցաշարի միջազգային լուսաբանումը հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներում տեսնել Հայաստանը՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման և զբոսաշրջության գրավիչ ուղղություն։

505.jpg (150 KB)

498.jpg (148 KB)

506.jpg (138 KB)

509.jpg (103 KB)

499.jpg (138 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ