![]()
Վաղը Հայատանում բոլիվուդյան տրամադրություն կլինի։ Երեւան կժամանեն հնդկական ամենահայտնի սերիալների՝ «Մերժված»-ի ու «Թռիչք»-ի հայտնի աստղերը։ Նրանց հայաստանյան այցը նախատեսված էր այսօր, ինչի կապակցությամբ «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել նաեւ հնդկական սերիալների երկրպագուները՝ դիմավորելու իրենց սիրելի դերասաններին։
Համերգի կազմակերպիչներից Վարդան Սարգսյանը, սակայն, տեղեկացրեց, որ Մումբայում ժամեր առաջ տեղի ուեցած ջրհեղեղի պատճառով հնդիկ դերասանների հայաստանյան չվերթը հետաձգվել է վաղվա։
Նրանց հետ ելույթ կունենան նաեւ հայ հայտնի արտիստներ, այդ թվում՝ Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ալլա Լեւոնյանը, Վարդան Սարգսյանն ու Սոնա Շահգելդյանը։
![]()
![]()