Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն

Հայկական երկաթուղին ակնհայտ վատ վիճակում է, և շատ արագ լուծումներ են անհրաժեշտ ԹՐԻՓՓ նախագիծը կյանքի կոչելու համար:

2008-ի նախագահի ընտրությունից առաջ երկաթուղին կոնցեսիոն պայմանագրով հանձնվել է ռուսական կողմին:

Փորձագետների գնահատմամբ՝ նախագահի պաշտոնից հեռացող Ռոբերտ Քոչարյանը հասցրել է կազմակերպել գործարքի հապշտապ կնքումը:

Կոնցեսիոները չի կատարել պայմանագրային պարտավորությունները, երկաթուղին չի զարգացել ու աշխատել է վնասով: Որպես վնասի մասնակի հատուցում՝ Հայաստանի պետբյուջեից ընկերությանը տրվում է մոտավորապես այնքան գումար, որքան բյուջե է մտնում որպես կոնցեսիոն վճար:

Հայկական կողմը հստակ ձևակերպում է խնդիրը և լուծման ուղիներ առաջարկում: Եթե Ռուսական երկաթուղին ֆինանսապես գերծանր վիճակում է, վաճառում է իր գույքը, և Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտավորությունները չի կարողանում կատարել, ապա կարելի է կոնցեսիայի իրավունքը վաճառել երկու երկրների համար ընդունելի որևէ երրորդ կողմի:

Երևանի փաստարկված ու համբերատար հարցումներին Մոսկվան դեռևս որևէ պատասխան չի տվել: Վարչապետ Փաշինյանը լիահույս է, որ առաջիկայում Ռուսաստանի նախագահի հետ կայանալիք հանդիպմանը խնդրի լուծումը կգտնվի:

Հայաստանի ղեկավարը քանիցս հայտարարել է նաև, որ եթե Ռուսաստանը խելամիտ ու գործընկերային տարբերակներից մեկը չընտրի, ապա մենք ստիպված կլինենք սկսել իրավական գործընթաց ու նրան զրկել կոնցեսիայի իրավունքից, քանի որ հայկական երկաթուղու սեփականատերը եղել ու մնում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ