«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը։
Գրաֆիկը ցույց է տալիս ERA5-ի տվյալներով Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը՝ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 3-ը։
նարնջագույն գիծը տվյալ օրվա նախկին ռեկորդն է՝ 1940–2025 թթ. ժամանակահատվածում։
կարմիր գիծը 2026 թվականի ցուցանիշն է։
Վարդագույն հատվածներում 2026 թ. ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա նախկին ռեկորդը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ