![]()
Սեպտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, որը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
![]()