![]()
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց, այդ թվում՝ հիվանդանոցին։ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանի Արաբսալիմ քաղաքում բնակելի շենքի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բժշկական աղբյուրը։
«Իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել Արաբսալիմում գտնվող եռահարկ շենքի վրա՝ ամբողջությամբ ավերելով շենքը և սպանելով երկու մարդու՝ կնոջ և տղամարդու», — ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ ավերակների հեռացման և որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, ուստի զոհերի թիվը կարող է աճել։
![]()