ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել

Եթե երեխան ծնվել է Ռուսաստանի սահմաններից դուրս, նրա՝ ծննդով ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունը ձևակերպելու համար ծնողները պետք է դիմեն Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ համապատասխան դիմումը կարող են ներկայացնել երեխայի ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ներկայացուցիչներ։ Դիմելու համար սահմանված վերջնաժամկետ չկա։

Ռուսաստանի տարածքում փաստաթղթերը կարելի է ներկայացնել ՆԳՆ տարածքային մարմին, ՆԳՆ անձնագրային և վիզային ծառայություն կամ Մոսկվայի բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոն։

ՆԳՆ-ում նշել են, որ դիմումի քննարկման ժամկետը չպետք է գերազանցի հինգ աշխատանքային օրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ