![]()
Պարուհի Սոնա Եսայանը համերգի ժամանակ հայտնել է, որ ինքն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին:
Նա նշել է, որ երկար սպասված նորություն ունի ու շտապում է հայտնել, որ բեմում մենակ չէ:
«Այնքան եմ շոգում, որ պատրաստվում եմ հանել իմ T-Shirt-ը, բայց եթե հանեմ, դուք կտեսնեք իմ փորիկը: Այո, այս բեմում ես մենակ չեմ, մենք բալիկի ենք սպասում»,- բեմից ասել է Սոնա Եսայանը:
Հումորիստ և սթենդ-ափեր Գրիգ Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանը ամուսնացել են 2019 թվականին:
![]()