![]()
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան`2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21/վրկ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.2°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 8.1°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.4°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:
![]()