Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ:

Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ