![]()
Սեպտեմբերի 5-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 15/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ի վարած «Tesla» մակնիշի և 25-ամյա Սամվել Չ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վթարից րոպեներ անց «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
![]()