![]()
Չեմ ուզում թաքցնել, վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ ես, ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ։
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին։
«Դա մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել։ Չգիտեմ՝ դուք որ օրն եք անիծել, որ ես դարձել եմ վարչապե՞տ, թե՞ դուք դարձել եք համապատասխան պաշտոնյա»,- հավելել է վարչապետը։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մասին պատմող «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլք։
![]()