Դեսպան Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ:

«Հաճելի հանդիպում Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ, որն այժմ ղեկավարում է Սպիտակ տան Հավատքի գրասենյակը:

Զրուցեցինք հավատքի և հոգևոր արժեքների, ինչպես նաև մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Ուրախ եմ, որ Սպիտակ տան հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մկրտչյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ