Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ԱԱԾ շենքին․ ԱԹՍ-ն ընկել է Ալեքսանդր Պոկլադի գրասենյակ

Ռուսաստանը հարվածել է Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԾ) կենտրոնական շենքին։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ անօդաչու թռչող սարքն ընկել է ԱԾ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պոկլադի գրասենյակ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Պոկլադը դեպքի պահին գրասենյակում չի եղել։

Զելենսկին հայտնել է, որ բոլոր տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն, և հավելել է, որ հանձնարարել է ԱԾ ղեկավարի պաշտոնակատարին արձագանքել Ռուսաստանի հարվածին «համարժեք, շոշափելի ու, հնարավորինս հայելային, երբ ամեն ինչ պատրաստ լինի»։

Հարձակումը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները առաջիկա օրերին պետք է այցելեն Մոսկվա և Կիև։

Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել հարվածը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ