Պաշտոնանկություններ Ֆինանսների նախարարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է նաև Արման Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ