Փաշինյանը լավ էլ տեղը դրեց Պուտինին. եթե ՌԴ նախագահը խոսքից հետ կանգնի, խաբեբա է. Գրիգորյան․ տեսանյութ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունը ապրում է ոչ թե նույնիսկ 20-րդ դարում, այլ 19-րդ:

«Ասում են՝ եթե ռուսական ռազմաբազան դուրս է գալիս Հայաստանից, Թուրքիան կարող է հարձակվել: Սա նույնիսկ 20-րդ դարի մոտեցում չէ, 19-րդ դարի մոտեցում է: Ղարաբաղի պատերազմից հետո մեր տարածաշրջանում շատ բան է փոխվել: Հեքիաթ է, թե ռազմաբազան հանենք, Թուրքիան կհարձակվի»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Ըստ Գրիգորյանի՝ այս մարդիկ շարժվում են դրսի շահերով, ՀՀ-ի օրակարգով չեն ապրում. «Ասում են՝ Փաշինյանն ուզում էր շանտաժ անել Պուտինին, բայց ստացավ արձագանք՝ ռազմաբազայի հետ կապված: Պուտինը պարզապես մտածում է՝ ոնց անի, որ խառնաշփոթ առաջացնի Հայաստանում»:

Քաղաքագետի նկատառմամբ՝ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան հայ ժողովրդին չի պաշտպանում. «Գնդակը Պուտինի դաշտում է, եթե խոսքից հետ կանգնի, ուրեմն խաբեբա է, հակառակ դեպքում պետք է Գյումրիից դուրս բերի ռազմաբազան»:

Միաժամանակ Գրիգորյանը համոզմունք ունի, որ Պուտինն ուզում է կայսրությունը վերականգնել և մտածում է՝ Հայաստանը պարտավոր է ենթարկվել:

Զրուցակցի դիտարկմամբ՝ ՌԴ-ն հասկանում է, որ ապաշրջափակումով Հայաստանը վերջնական կկորցնի:

«Նոր հանդիպման ժամանակ Պուտինը փորձելու է արհեստական օրակարգի մեջ մտցնել մեզ, և հարաբերությունները էլ ավելի փակուղային իրավիճակի մեջ են մտնելու»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ-ի պնդումներին, քաղաքագետը շեշտում է՝ ոչ մեկը իրավունք չունի մեզնից պահանջելու հանրաքվե. «Սերժ Սարգսյանից հանրաքվե չպահանջեցին, երբ մի ժամում երկիրը մտցրեց ԵԱՏՄ»:

Գրիգորյանը կարծում է, որ ՌԴ ղեկավարությունն այսօր ունակ չէ լսել դիմացինին. «Պուտինը հետքայլ չի անի, Հայաստանը պետք է միակողմանի հետ վերցնի երկաթուղու կոնցեսիան»:

Զրուցակիցը նաև ունի համոզմունք, որ Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի, ինչն էլ կստիպի Հայաստանին այլընտրանքներ գտնել, օրինակ՝ գազ բերել Իրանից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ