![]()
2026 թվականի սեպտեմբերի 4-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք և «Ազատ քվե» միասնական անվանումների ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ավարտվել է 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրման վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետը։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Ականատես» և «Ազատ քվե» դիտորդական առաքելությունները։
![]()