![]()
Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան–13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի բուժումն ավարտվել է, սպասում են մանկատան ուղեգրին տեղափոխման համար։
![]()