Հայաստանում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի. Փաշինյան

«Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»:

Այս մասին Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, թե ջրային ոլորտի մասին խոսելիս պետք է մի քանի արձանագրում անել.

«1. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի:

2. Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի:

3. Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի: Այն հատվածում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը: Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք՝ այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար: Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը:

4. Մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել:

5. Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք, օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ բերում է հետևանքներ:

6. Հաջորդ արձանագրումը, որ մենք պետք է անենք. մեր երկրում ձևավորվում է ավելի քան անհրաժեշտ ջրային ռեսուրս, որ մենք կարողանանք խնդիրները լուծել, և մեր այսօրվա քննարկման առանցքային խնդիրներից մեկը հետևյալն է, թե ինչպես, ինչ ճանապարհային քարտեզով մենք կարող ենք այսօրվա արձանագրված կետից հասնել այն տեղը, երբ որ ջուրը հասանելի լինի ՀՀ այն բոլոր հատվածներում, որտեղ նրա հասանելիությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ