![]()
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։
ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։
![]()