Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Փաշինյան

«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք մեծ փորձ ունեն, ուրախ կլինենք, որ այդ հարցում մեզ աջակցեն»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, թե պետք է դուրս գալ «վա՜յ, եթե ռուսական է՝ չենք ուզում, կամ՝ եթե ռուսական է՝ դա ենք ուզում» ընկալումից։

«Պետք է այն առաջարկը, որն ամենալավն է Հայաստանի համար»,- ընդգծել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ