![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չեն քննարկել։
Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Երևանի ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ չվերցնեն ընդդիմության խոսույթն ու իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից։
Փաշինյանը շեշտել է, որ Սահմանադրության հարցը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։
![]()