Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

Ձերբակալվել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների պաշտոնատար անձինք:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք:

Վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ