Բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա ամիսը մի անգամ էլ ծեծ կեր». Փաշինյան

Կառավարությունում քննարկվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս նախագծի ամենակարևոր նպատակն այն է, որ բարձրաձայն հայտարարվի՝ «մի՛ արեք»։

«Եթե անեք՝ լինելու է կոշտ արձագանք»,- շարունակելէ վարչապետը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում եղել է այս պրակտիկան՝ բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա, ամիսը մի անգամ էլ ծեծ կեր», կամ՝ «քո մարդն է, մի անգամ էլ ծեծի»:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է, որ բռնության թեման երկար ժամանակ տաբու է եղել, միտումնավոր այդ մասին չի բարձրաձայնվել։

«Այո՛, Հայաստանում կա ընտանեկան բռնություն, այս երևույթի դեմ պետք է հետևողականորեն պայքարել, կոմպրոմիս չի լինելու»,- նշել է ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ