ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը, եթե ԵՄ-ին անդամակցի. Օվերչուկ

«Երևանն ինքը կորոշի Եվրոպական միությանն իր անդամակցության հարցը, իսկ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում որոշելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում»:

Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը Երևանի անձնական գործն է և ինքնիշխան իրավունքը, Հայաստանում էլ պետք է լուծվի այդ հարցը:

«Իսկ մեր իրավունքն է՝ լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում», — ուշադրություն է հրավիրել Օվերչուկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ