Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ու հայտնել, որ ուրախությամբ տեղեկացնում է նոր փուլի սկսվելու մասին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ։

«Արաքսիս Ինժեներինգ» ընկերությունը ստեղծվել է արդիական մի գաղափարով՝ օգնել հավակնոտ առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին աճել, գտնել անհրաժեշտ գործընկերներ, ներգրավել ներդրումներ և դուրս գալ միջազգային շուկաներ։

Մեզ հետաքրքրում են առաջադեմ տեխնոլոգիաները, և առաջին հերթին՝ հավակնոտ մարդիկ, նրանց գաղափարներն ու այն ներուժը, որը կարող է իրական փոփոխություն բերել։

Այս քայլը տարիներ կատարված աշխատանքի ընթացքում կուտակած փորձի, ձևավորված կապերի ու գիտելիքների գրագետ կիրառման լավագույն հնարավորությունն է։

Հասարակական հատվածում․

— Կշարունակեմ անդամակցել վարչապետին կից ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին։

— Կշարունակեմ ներգրավված մնալ նաև Նորարարության հայկական հիմնադրամում՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հաջորդ փուլը մեկնարկեց։ Բոլորիդ հրաշալի օր եմ մաղթում։ Կհանդիպենք ճանապարհին»-գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ