![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին:
«Փոքր պետության համար ամենավտանգավոր պատրանքը սեփական ընտրության իրավունքը ուրիշին հանձնելն է՝ անվտանգության խոստման դիմաց։
2013-ին Հայաստանը հենց դա արեց։ Եվրոպական ճանապարհից հրաժարվեց՝ կարծելով, թե դրա դիմաց անվտանգություն է ստանում։
Հետո եղավ 2016-ը։ Եղավ 2020-ը։
Իսկ մեր «ռազմավարական դաշնակիցը» ոչ միայն չապահովեց այն անվտանգությունը, որի դիմաց Հայաստանը տարիներ շարունակ վճարում էր իր ինքնուրույնությամբ, այլև մեր դեմ զինում էր Ադրբեջանին և մեր դեմ Արցախ (Հարավային Կովկաս) էր բերում Թուրքիային։
Մենք զիջեցինք մեր ընտրության ազատությունը և անվտանգություն չստացանք։
Սեպտեմբերի 3-ի ամոթն ու դասը սա է։ Եվ եթե այսօր նորից խոսում ենք Հայաստանի եվրոպական ապագայի մասին, առաջին հերթին պարտավոր ենք երաշխավորել մեկ բան՝ Հայաստանի փոխարեն այլևս երբեք ու ոչ ոք չպետք է որոշի, թե ուր է գնում Հայաստանը»,- գրել է Բաբաջանյանը:
![]()