![]()
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ):
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17.17–ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով 5 հոգի մահացել են, եւս 11–ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
![]()