![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորներին փորձում են «դարձի բերել» և հասկացնել, որ 29 հազար 743 քառ. կմ տարածքից դուրս ցանկացած այլ հայացք բերելու է պատերազմի:
Ըստ պատգամավորի՝ որոշ բարձրաստիճան եկեղեցականներ իրենց հայտարարություններով և քայլերով ևս գնում են դեպի պատերազմ:
«Ընդդիմությունը առանց պատերազմի չի կարողանում, բայց Ղարաբաղի հարցի շարունակությունը պատերազմի փակ դռան բացում է»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Հակոբյանը նկատում է՝ քաղաքացիները բավարարվածության զգացում ունեն. «Քոչարյանին կալանավորում են, տան հայտնի անդամը (Սիրուշո) ասում է՝ վանքս քանդեք, նորը կկառուցեմ. եկեղեցին Օրաժ ֆիթնե՞սն է»:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամեն ինչ հանձնել են, երկիրը տարել դրել ուրիշ երկրի ոտքերի տակ, դարձրել ստրուկ:
Անդրադառնալով գազի գնի հետ կապված խոսակցություններին՝ իշխող ուժի անդամը ընդգծում է, որ հարցը լուրջ է, պետք է քննարկվի՝ միաժամանակ հավելելով. «Մեր քաղաքացիների համար ինքնիշխանությունն ու պետականությունը ավելի կարևոր են»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()