![]()
Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերել։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցել են Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ՝ օգոստոսի 29-ին խուզարկություն է կատարվել 29-ամյա կնոջ բնակարանում։
Հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։
29-ամյա կինը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
![]()