Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի քանի ժամ առաջ երկու օրինախախտ լցանավ, պայթելով ականների վրա, կանգնեցվել է»,- ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որում նշվել է, որ տանկերները հրդեհվել են:

Հեղափոխության պահապանների կորպուսը սրա հետ կապված նշում է, որ Իրանի զինված ուժերը չեն թուլացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ