![]()
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Աննա Բաբաջանյանը Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։
2010-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։ 2014-2016 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։ 2017-2018 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Կենսագրություն
Աննա Բաբաջանյանը ծնվել է 1993 թվականին Երևանում։
Սովորել է Երևանի Դ․ Դեմիրճանի անվան թիվ 27 դպրոցում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։
2010-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։
2014-2016 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։
2017-2018 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։
Աննա Բաբաջանյանն ունի կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կրթական քաղաքականության մշակման, հետազոտությունների և դասավանդման ոլորտներում մասնագիտական փորձ։
2015-2017 թթ. աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 2016-2017 թթ. միաժամանակ դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում ( «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղ)։
2018-2019 թթ. ընդգրկված է եղել հետազոտությունների միջազգայնացման խթանմանն ուղղված C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, եղել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական, 2019-2020 թթ.՝ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։
2019-2022 թթ. որպես համակարգող փորձագետ՝ ներգրավված է եղել Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբում՝ (Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագիր)։ 2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան։
2021-2022 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնում համակարգել է HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագիրը։
2022 թվականին որպես ազգային խորհրդատու (Junior Consultant/Local Expert) ՄԱԿ-ի Հայաստանում համակարգողի գրասենյակի շրջանակում ներգրավված է եղել «Կրթության վերափոխման գլոբալ գագաթնաժողովի» (TES) աշխատանքներում։
2022-2026 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը։ 2023-2026 թթ. միաժամանակ եղել է «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Աննա Բաբաջանյանը մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստումների և հետազոտական ծրագրերի։
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
Ամուսնացած է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինա Թաթարյանը ևս նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Քրիստինա Թաթարյանը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։
2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։
2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Կենսագրություն
Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականին Ուկրաինայում՝ Կիևում։
Սովորել է Կիևի թիվ 51 միջազգային հարաբերությունների լիցեյում։
Բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։
2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։
2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ատենախոսության շրջանակում ուսումնասիրել է Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» ժողովածուի թարգմանության ստեղծագործության և լեզվական շերտերը։ Մագիստրոսական ուսումնառության ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը՝ կատարելով ստեղծագործության դրամատիկական ադապտացիա՝ քննադատական մեկնաբանությամբ։
Քրիստինա Թաթարյանն ունի մասնավոր, միջազգային և հանրային ոլորտներում աշխատանքային փորձ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին «Ernst & Young» (EY) ընկերությունում։
2018-2019 թթ. աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում․ որպես փորձագետ՝ ներգրավված է եղել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարբեր ծրագրերում։
2019-2020 թթ. աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ՝ ներգրավվելով պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։
2021-2024 թթ. եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային «Asymptote Journal» հրատարակության Հայաստանի խմբագիրը։
2022-2026 թթ. որպես գործադիր տնօրեն աշխատել է միջազգային բրենդների դիստրիբյուցիայով և շուկայի զարգացմամբ զբաղվող «Ա-Տրենդ» ընկերությունում։
Տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերեին և իսպաներենին։
Քրիստինա Թաթարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։
Հիշեցնենք՝ վարչապետի այլ որոշումներով ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել էին զբաղեցրած պաշտոններից:
![]()