Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ մի քանի օր Կառավարության մոտ նստացույց արած ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր կնոջ և 4 երեխաների հետ Կառավարության մոտ նստացույց էր անում Արմեն Եղոյանը, որը պնդում էր՝ դարձել է խաբեության զոհ, ինչի հետևանքով կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում։

«Աշխատանքի և բարեկեցության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ»,- ասել է Կոստանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ