Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և մշակույթի տան անշարժ գույքերի օտարման գործարքները

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց:

Պահանջվում է Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով անշարժ գույքի և Աչաջուր համայնքի մշակույթի տան տարածքում գտնվող՝ 28.38 քմ և 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչել և հետևանքները վերացնել:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ արգելելով վերոնշյալ անշարժ գույքերի սեփականության իրավունքի տնօրինումը, այդ թվում՝ փոխանցումը այլ անձի, օտարումը կամ գրավադրումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ